Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կինն ու պայուսակը

Կինն ու պայուսակը
19.01.2013 | 14:40

Եթե կինը պայուսակը պահում է արմունկին հենած, ուրեմն լավ գիտի իր առավելությունները: Եթե միաժամանակ մի քանի պայուսակ է ձեռքին, ուրեմն հոգնել է կյանքից և միշտ շտապում է: Եթե կինը պայուսակը ուսել է և ձեռքերն ազատ են, ուրեմն հատուկ ուշադրություն է դարձնում իր կազմվածքին, թեթևամիտ է և ոչ այնքան խելացի: Եթե կինը երկու ձեռքով է պահում պայուսակը և սեղմում է իրանին, բավականին ամաչկոտ է և տղամարդու պաշտպանության կարիք ունի: Եթե կինը արմունկը ծալելով, պայուսակը սեղմում է իրանին, նպատակասլաց է: Այսպես են կարծում հոգեբանները:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ